երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Գրանցվել է 728 դեպք, որից 321-ը՝ արտակարգ. ՆԳՆ ՓԾ-ն ամփոփել է անցած շաբաթը

Գրանցվել է 728 դեպք, որից 321-ը՝ արտակարգ. ՆԳՆ ՓԾ-ն ամփոփել է անցած շաբաթը

Օգոստոսի 19-25-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 728 դեպք, որից 321-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից:
 
Մասնավորապես՝ հրդեհի՝ 241, փլուզման, դիակի հայտնաբերման՝ 2-ական, վայրի կենդանիների հարձակման, բնական հրդեհ, պայթյունի, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, ուժեղ քամու՝ 3-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, դժբախտ պատահարի՝ 4-ական, որոնողափրկարարական՝ 8, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 41, կեղծ ահազանգի՝ 6, ինքնասպանության փորձի՝ 17, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 56, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 192, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 50, հրդեհի կեղծ կանչի՝ 32, 57 այլ դեպքեր:
 
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 18 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 26 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 19 տրանսպորտային միջոց:
 
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 95, զոհվել՝ 16 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 12 մարդ:
 
Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 14 մարդ:
 
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:
 

  • Կիսվել: