երկուշաբթի, սեպտեմբեր 7
7 / 9 / 2026
Գրանցվել «Անձնական գրասենյակ»-ում ու առանց ՀԿԱԾ այցելելու տեղեկանալ՝ արդյոք ձեր նկատմամբ հարուցված վարույթ կա

Գրանցվել «Անձնական գրասենյակ»-ում ու առանց ՀԿԱԾ այցելելու տեղեկանալ՝ արդյոք ձեր նկատմամբ հարուցված վարույթ կա

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ֆիզիկական պարտապան քաղաքացիների համար Ծառայության պաշտոնական կայքում գործարկվել է կատարողական վարույթների «Անձնական գրասենյակ»  էլեկտրոնային հարթակը՝ թվային նոր գործիքներով և լայն հնարավորություններով։

Ծառայությունից  հայտնում են, որ գրանցվելով «Անձնական գրասենյակում»` քաղաքացիները կարող են, առանց Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն այցելելու, ստանալ տեղեկություններ իրենց վերաբերյալ առկա կատարողական վարույթների մասին, ներբեռնել որոշումներ, կատարել վճարումներ անմիջապես նույն հարթակից։

  • Կիսվել: