չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Գործընկերներիս հետ այցելել ենք հիվանդանոց և տեսակցել վթարից տուժած քաղաքացիներին. Նատալի Սինորյան

Գործընկերներիս հետ այցելել ենք հիվանդանոց և տեսակցել վթարից տուժած քաղաքացիներին. Նատալի Սինորյան

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Նատալի Սինորյանը գրում է․

«Այսօր Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գործընկներիս` Լևոն Լևոնյանի, Դիանա Քերոբյանի, Արման Բարխուդարյանի , Հայկ Միրզոյանի և Քրիստինե Վարդանյանի հետ այցելեցինք «ՀԵՐԱՑԻ» թիվ 1 Հիվանդանոցային համալիր, որտեղ բուժում են ստանում Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող ավտոբուսի մասնակցությամբ առավոտյան տեղի ունեցած չարաբաստիկ վթարից տուժած մեր համաքաղաքացիները:

Շուտափույթ ապաքինում եմ ցանկանում վթարից տուժած բոլոր բուժառուներին:

Քաղաքացիների առողջական վիճակի և հետագա բուժման վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրեն համապատասխան գերատեսչությունների հասարակայնության հետ կապերի պատասխանատուները»։

  • Կիսվել: