հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գործարարը համահայկական հիմնադրամին նվիրաբերել է 40 ավտոմեքենա

Գործարարը համահայկական հիմնադրամին նվիրաբերել է 40 ավտոմեքենա

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտնել է, որ հիմնադրամի պատվո անդամ Վահե Կարապետյանը նվիրաբերել է 40 ավտոմեքենա:
 
«Հայրենիքի հրատապ կարիքների լուծման համար հիմնադրամի պատվո անդամ Վահե Կարապետյանը նվիրաբերել է 40 ավտոմեքենա, որից 35-ը՝ բեռնատար, իսկ 5-ը՝ խոհանոց-մեքենա:
 
Ընդհանուր արժեքը՝ 2.035.000.000 ՀՀ դրամ»,- ասված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հայտարարության մեջ:

  • Կիսվել: