Գործարարը դատախազությունից պարզաբանումներ է պահանջում իրեն պատկանող անշարժ գույքը Հրայր Թովմասյանին վերագրելու համար
«Երեկ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելուց հետո, գլխավոր դատախազությունը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի՝ Արդարադատության նախարար եղած շրջանում, Հրայր Թովմասյանը հարկադրել է նոտարական պալատի նախագահին իր որոշած պայմաններով ու վարձավճարի չափով նոտարական պալատի համար վարձակալել փաստացի իրեն պատկանող անշարժ գույքը:
«Ինձ տեղեկացրեցին, որ դատախազությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, թե օրենքով ինձ պատկանող տարածքը, որը վարձակալությամբ է հանձնված եղել, իբր, պատկանում է Հրայր Թովմասյանին: Ես պաշտոնապես հերքում եմ դա: Չկա նման բան և չի եղել: Դատախազությունը սուտ տեղեկություն է տարածում: Այդ վարձակալությամբ հանձնված տարածքի սեփականատերը ես եմ և այն ձեռք եմ բերել 2009թ-ին ՌԴ-ում իմ աշխատած փողով, բոլոր օրինական թղթերը իմ ձեռքի տակ են: Ես քանի որ Հայաստանում չեմ ապրում, այդ տարածքը տարբեր ժամանակներ վարձակալությամբ եմ հանձնել տարբեր մարդկանց»:
«Հատուկ այս դեպքի պատճառով ես հունվարի 15-ին գալու եմ Հայաստան և գնալու եմ ՀՔԾ ու դատախազություն՝ պարզաբանումներ պահանջելու: Ես պետք է հասկանամ ինչո՞ւ են տասը տարուց ավելի ինձ պատկանող անշարժ գույքը այլ մարդու վերագրում: Սա ի՞նչ անփութություն է, գոնե կարող էին կապվել ինձ հետ և հարցնել երբ եմ ձեռք բերել այդ տարածքը և ումից: Նորից եմ կրկնում դա սեփականության իրավունքով ինձ պատկանող տարածքն է, որը երբևէ չի պատկանել Հրայր Թովմասյանի կամ մեկ ուրիշի»,-ասել է Ղազարյանը: