ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գորիսից ուղղաթիռով Երևան է տեղափոխել վրաերթի ենթարկված 5-ամյա երեխա

Գորիսից ուղղաթիռով Երևան է տեղափոխել վրաերթի ենթարկված 5-ամյա երեխա

Նախօրեին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները ուղղաթիռով Գորիսից Երևան են տեղափոխել վրաերթի ենթարկված 5-ամյա երեխայի: Այս մասին տեղեկացնում ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։

«Փոքրիկն ունի համակցված վնասվածքներ, բաց գանգուղեղային վնասվածք, գանգի հիմի կոտրվածք, կրծքավանդակի վնասվածք, թոքերի սալջարդ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր:

Սանավիացիայի միջոցով հնարավոր է եղել երեխային մի քանի անգամ արագ տեղափոխել ու ցուցաբերել անհրաժեշտ մասնագիտական բուժօգնություն»,- գրել է նա։

 

  • Կիսվել: