շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Գորիսի համայնքապետարանի աշղեկը ազատ արձակվեց

Գորիսի համայնքապետարանի աշղեկը ազատ արձակվեց

«Սյունիքի գործ»-ով մյուս վստահորդս՝ Ա.Հայրապետյանը, ով հանդիսանում է Գորիսի համայնքապետարանի աշղեկը հենց նոր ազատ արձակվեց, վերջինիս ձերբակալումը վերացվեց:

Այս մասին իր էջում գրում  փաստաբան Միքայել Շխիմյանը:

Նշենք, որ Ա. Հայրապետյանը մեղադրվում էր խուլիգանական արարք գործելու մեջ։ 

Հիշեցնենք՝ ապրիլի 21-ին Սյունիքի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ մի խումբ անձինք սադրանքներ են հրահրել, բարձրացել նրա ծառայողական մեքենայի վրա, քաշքշել անվտանգության ծառայության աշխատակցին՝ պատռելով հագուստը, հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել: 

  • Կիսվել: