չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային բժշկական կենտրոնը վերազինվել է նոր սարքավորումներով

Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային բժշկական կենտրոնը վերազինվել է նոր սարքավորումներով

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Գորիս քաղաքում կառուցված ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնը տասը տարեկան է: Իր տասնամյա գործունեության առթիվ բժշկական կենտրոնը վերազինվել է նոր սարքավորումներով:

Սյունիքի և Արցախի համար ռազմավարական նշանակություն ունեցող և նոր կադրերով համալրված այս կենտրոնը ՀՀ առողջապահության նախարարությունը ճանաչել է որպես լավագույն սրտաբանական կենտրոն՝ հարավային տարածաշրջանում։

  • Կիսվել: