երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գորիս-Շինուհայր ավտոճանապարհին բախվել է երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա. կան տուժածներ

Գորիս-Շինուհայր ավտոճանապարհին բախվել է երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա. կան տուժածներ

Հուլիսի 30-ին, ժամը 18։54-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Գորիս-Շինուհայր ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին բախվել է երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա (վարորդներ՝ Վ․ Բ․, ծնված 1971 թ. և Ռ․ Մ․, ծնված 1969 թ.):
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Հ․ Հ․-ն (ծնված 2005 թ.), Հ․ (ծնված 2001 թ.) և Հ․ (ծնված 1995 թ.) Մ․-ները հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
 

  • Կիսվել: