չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
«Գորիս» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են ներնետման միջոցով բջջային հեռախոսի փոխանցումը

«Գորիս» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են ներնետման միջոցով բջջային հեռախոսի փոխանցումը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի և անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, դեկտեմբերի 17-ին շրջայց կատարելիս, ժամը 11։25-ի սահմաններում նկատել են, որ փողոցի կողմից բնակելի գոտու տարածք նետվել է ինչ-որ առարկա։

Ինչպես տեղեկացնում են Քրեակատարողական ծառայությունից, նշված տեղանքի զննությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ, որում առկա է եղել 1 բջջային հեռախոս։

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Возможно, это изображение телефон и текст

  • Կիսվել: