երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Գորիս-Կապան ճանապարհին այլընտրանքային համարվող ճանապարհը նեղ է բեռնատարների համար. իրանցի վարորդները դժգոհ են

Գորիս-Կապան ճանապարհին այլընտրանքային համարվող ճանապարհը նեղ է բեռնատարների համար. իրանցի վարորդները դժգոհ են

Գորիս-Կապան միջպետական ճանապարհին այլընտրանքային համարվող Տաթև-Աղվանի նոր ճանապարհը նեղ է բեռնատարների համար: Այս մասին ՛՛Ազատության՛՛ հետ զրույցում ասել են իրանցի վարորդները:

Ըստ նրանց՝ այս ճանապարհով գալիս են, քանի որ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածով անցնելիս բավականին խնդիրներ են առաջանում՝ մոտ 130 դոլարի չափ հարկ են վճարում:

՛՛Ազատությունը՛՛ նշում է, որ թեև պաշտոնյաները՝ վարչապետի մակարդակով, հավաստիացնում են, որ բեռնատարների համար կիրառելի է Տաթև-Աղվանի ճանապարհը, սակայն այսօր իրենց՛ նկարահանող խումբն արձանագրեց, որ ամեն դեպքում ճանապարհի տարբեր հատվածներում բեռնատարների վարորդների համար խնդիրներ են առաջանցում: Ճանապարհի մի հատվածում ՛՛Ազատության՛՛ տեսախցիկը նկարեց մի բեռնատար, որը կողաշրջումից էր փրկվել:

Վարորդներից մեկն էլ ասաց. ՛՛Մենք հիմա նոր ճանապարհով ենք գալիս, որը դեռ վերջնական չէ և շատ նեղ է, ադրբեջանական ճանապարհով չենք ուզում գնալ-գալ, որպեսզի գումար չտանք, այս ճանապարհին էլ ոչ մի օգնություն չկա, որպեսզի խնդիր լինելու դեպքում օգնեն, մեծ մեքենաները տեղաշարժեն՛՛:

  • Կիսվել: