երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Գորիս-Հալիձոր ճանապարհին «VAZ-2106»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին

Գորիս-Հալիձոր ճանապարհին «VAZ-2106»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին

Մարտի 1-ին, ժամը 01։03-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Փ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

  • Կիսվել: