Գողություն «Մերսեդեսի» սրահից. ոստիկանները խուզարկել են ու գտել գումարը
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները սեպտեմբերի 8-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 30-ամյա մի տղամարդու: Նա խոստովանել է, որ Գ. Նժդեհի փողոցում կայանված «Մերսեդեսի» սրահից փող է գողացել: Անձնական խուզարկությամբ նրա տաբատի գրպանից նշված գումարը հայտնաբերվել է:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է մեքենայատիրոջ ինքնությունը: Նրանից ընդունվել է հաղորդում:
Նախապատրաստվում են նյութեր:



