Գողության մեղադրանքով հետախուզվող 22-ամյա երիտասարդը հայտնաբերվել է
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի ծառայողները մայիսի 31-ին Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում հայտնաբերել և Կոտայքի բաժին բերման են ենթարկել 22-ամյա Վահե Ա.-ին, որը մայիսի 27-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:


