շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գողացել են ջեռուցման կաթսա. վնասը՝ 750 հազար դրամ

Գողացել են ջեռուցման կաթսա. վնասը՝ 750 հազար դրամ

Մայիսի 14-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Անիի բաժնում Լանջիկ գյուղի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ մայիսի 14-ի գիշերը, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, տեխնիկական միջոցների գործադրմամբ իրենց չբնակեցված նորակառույց տան խոհանոցից գողացել են ջեռուցման կաթսան՝ պատճառելով 750.000 դրամի վնաս:

Լանջիկ մեկնած իրավապահները դեպքի վայրի զննությունից հետո որոնողական աշխատանքներ սկսեցին: Օպերատիվ հարցումների արդյունքում շուտով տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Սպիտակ քաղաքի Պանրագործների փողոցի 43-ամյա մի բնակիչ:

Բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողը մայիսի 31-ին ներկայացավ ոստիկանության Անիի բաժին:

Պարզվել է, որ գողությունից ժամեր անց նա ջեռուցման կաթսան 170.000 դրամով վաճառել է Երեւանի շուկաներից մեկում:

Հանգամանքները պարզվում են:

Միջոցառումներ են ձեռնարկվում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է:

  • Կիսվել: