հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գնել Սանոսյանը ծանոթացել է վերակառուցվող Խոտ-Որոտան ճանապարհահատվածի շինաշխատանքներին

Գնել Սանոսյանը ծանոթացել է վերակառուցվող Խոտ-Որոտան ճանապարհահատվածի շինաշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, ճանապարհաշինարարների ուղեկցությամբ այսօր այցելել է վերակառուցվող Խոտ-Որոտան ճանապարհահատված եւ ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին։

 

Նշված ճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել լանջի փլուզում։ Ստեղծվել է աշխատանքային խումբ՝ փլուզման պատճառը պարզելու և այն վերացնելու նպատակով։ Աշխատանքային խմբի անդամները նախարարի հետ տեղում քննարկել են հնարավոր լուծումները։

 

10.3կմ երկարությամբ Խոտ-Որոտան ավտոճանապարհի մյուս հատվածներում կատարվում են հողային պաստառի կառուցման և այլ աշխատանքներ։

  • Կիսվել: