ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Գնել Սանոսյանը Պետգույքի կառավարման կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

Գնել Սանոսյանը Պետգույքի կառավարման կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել Կոմիտեի նորանշանակ նախագահ Առնակ Ավետիսյանին։
 
Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել Կոմիտեի նախկին նախագահ Գարիկ Սարգսյանին՝ բարդ ժամանակահատվածում իրականացրած ծավալուն աշխատանքի համար։
 
May be an image of 3 people, people sitting and people standing
 
Այնուհետև Սանոսյանը շնորհավորել է Առնակ Ավետիսյանին՝ կարևոր և պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ։
 
May be an image of 2 people, people sitting and indoor
 
Համատեղ աշխատանքի համար ներկաներին շնորհակալություն է հայտնել Կոմիտեի արդեն նախկին նախագահ Գարիկ Սարգսյանը։ Նա նշել է, որ աշխատանքի յուրաքանչյուր օրը եղել է կարևոր ու պատասխանատու։ Գրանցվել են ձեռքբերումներ, եղել են խնդիրներ, որոնք ստացել են համապատասխան լուծումներ։ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ պարոն Ավետիսյանն իր կառավարչական հմտություններով կկարողանա լուծել առկա խնդիրները։
 
Առնակ Ավետիսյանը ևս շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում նոր պաշտոնը։ Ավետիսյանը շեշտել է, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն՝ որպես պետական ինստիտուտ, ունի բավարար պոտենցիալ և ավանդույթներ, և վստահեցրել է, որ իրենց առջև դրված առաջադրանքներն ի կատար են ածելու և միասին հաջողելու են։
 

  • Կիսվել: