չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Գնել Սանոսյանը հետևել է Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքին

Գնել Սանոսյանը հետևել է Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի ուղեկցությամբ դիտարկել է «Հյուսիս-հարավ» ծրագրի Տրանշ-3-ի` Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքը, որոնք ակտիվ փուլում են։ Իրականացվում է ասֆալտապատման աշխատանքներ։
27,5 կմ ճանապարհահատվածի ամբողջական ասֆալտապատման և բետոնային կառույցների տեղադրման աշխատանքների ավարտը նախանշված է մինչև տարեվերջ։

 

Նախարարը հետևել է աշխատանքների որակին, տվել հանձնարարականներ։

 

Նախարարը ծանոթացել է նաև Գյումրու սկզբնամասում իրականացվող՝ Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք մեկնարկել են այս տարի։

Возможно, это изображение 5 человек и дорога

Возможно, это изображение 1 человек, снегоочиститель, комбайн и текст

  • Կիսվել: