չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Գնել Սանոսյանը Աբովյան և Գառնի համայնքներում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքներին

Գնել Սանոսյանը Աբովյան և Գառնի համայնքներում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Աբովյան և Գառնի համայնքներում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքներին։

Սանոսյանը ծանոթացել է նաև ՏԿԵ նախարության, Տարածքային զարգացման հիմնադրամի և Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի կողմից՝ Համաշխարհային բանկի և պետության համաֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվող Գառնու «Քարերի սիմֆոնիա» հուշարձանից դեպի Խոսրովի արգելոց տանող շուրջ 700 մետր երկարությամբ ճանապարհահատվածի շինարարության ընթացքին։

Ծրագրով արդիականացվելու են նաև գիշերային լուսավորության, ջրահեռացման համակարգերը և առկա կոմունիկացիաները, կառուցվելու և վերանորոգվելու են հենապատեր, իսկ ճանապարհահատվածի վերջնամասում կառուցվելու է նաև երկու ավտոկայանատեղի:
Ծրագրի արժեքն ավելի քան 214 մլն դրամ է:

Շինարարները վստահեցրել են, որ մինչև տարեվերջ, եղանակային բարենպաստ պայմանների դեպքում, հնարավոր կլինի աշխատանքի մեծ մասը ավարտին հասցնել։

 

  • Կիսվել: