ուրբաթ, հուլիս 5
5 / 7 / 2024
Գնել Սանոսյանն ուղղեց պատգամավորին՝ հնչեցնելով նախարարության ճիշտ անվանումը

Գնել Սանոսյանն ուղղեց պատգամավորին՝ հնչեցնելով նախարարության ճիշտ անվանումը

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին հարց ուղղելիս նրա գլխավորած նախարարությունն անվանեց «տեղական ինքնակառավարման և ենթակառուցվածքների նախարարություն», նաև հետաքրքրվեց Երևանի փողոցների վիճակով։

Արձագանքելով պատգամավորին՝ նախարարն ուղղեց. «Նախ, մեր նախարարության անունը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է։ Այո, ես Երևանում երթևեկում եմ, խնդիրները, որ Դուք տեսնում եք, ես էլ եմ տեսնում։ Բայց դահլիճում նստած մարդկանցից Դուք երևի միակն եք, որ ժամանակին աշխատել եք ճանապարհային դեպարտամենտում, և այս ոլորտը, կարգավորումները լավ գիտեք, գիտեք թե ինչ չափորոշիչներ կան, երբ են փոսալցում անում, ինչպես են անում, որ ամիսներին։ Հարցերը, որ բարձրացնում եք, իհարկե, արդարացի են, բայց պատասխանները Դուք գիտեք»։

  • Կիսվել: