ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գնահատանքս հայտնեցի ծնողազուրկ երեխաներին տրամադրվող օգնության համար. Ավանեսյանը՝ Հայ կաթողիկե քույրերի միաբանության մեծավորուհուն

Գնահատանքս հայտնեցի ծնողազուրկ երեխաներին տրամադրվող օգնության համար. Ավանեսյանը՝ Հայ կաթողիկե քույրերի միաբանության մեծավորուհուն

Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է նաև Հռոմում գործող Հայ կաթողիկե քույրերի միաբանության անդամների հետ:
 
«Ջերմ և բարեկամական զրույց ունեցա Մեծավոր մայր քույր Արուսյակի հետ և գնահատանքս հայտնեցի նրան Հայաստանում և սփյուռքում երկարամյա մարդասիրական, բարեգործական գործունեության, ծնողազուրկ երեխաներին տրամադրվող օգնության համար։
 
Միաբանության ջանքերով այսօր շուրջ 800 ծնողազուրկ և կարիքավոր երեխաների համար ամեն տարի կազմակերպվում է ամառային ճամբար։
 
Խոսեցինք մարդասիրական, առողջապահական ծրագրերն ընդլայնելու և համագործակցելու նոր հնարավորություններից»,- գրել է նախարարը Ֆեյսբուքի իր էջում։
 

  • Կիսվել: