հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Globbing առևտրային ցանցի կայքը ենթարկվել է հաքերային հարձակման, ինչի հետևանքով տեղի է ունեցել հաճախորդների անձնական տվյալների արտահոսք

Globbing առևտրային ցանցի կայքը ենթարկվել է հաքերային հարձակման, ինչի հետևանքով տեղի է ունեցել հաճախորդների անձնական տվյալների արտահոսք

Globbing առևտրային ցանցի կայքը ենթարկվել է հաքերային հարձակման, ինչի հետևանքով տեղի է ունեցել հաճախորդների անձնական տվյալների արտահոսք: Այս մասին հայտնում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը:

Այս առնչությամբ նա մասնավորապես գրել է. «Protonmail-ով ստեղծված՝ պրակտիկորեն անանուն մեյլի հասցեից այսօր հայաստանյան լրատվամիջոցներին նամակ է ուղարկվել, որի հեղինակը պնդում է, թե այն խումբը, որին ինքը ներկայացնում է, մեկ տարի առաջ խոցելիություն է հայտնաբերել Globbing-ի կայքում, այդ մասին մի քանի անգամ նամակով տեղեկացրել են ընկերությանը, սակայն Globbing-ը իրենց բանի տեղ չի դրել։ Հաքեր/ների խոսքով, ի վերջո՝ մեկ տարի անց, տեսնելով, որ խոցելիությունը դեռևս չի շտկվում, իսկ իրենց շարունակում են անտեսել, որոշել են հրապարակել Globbing-ի հաճախորդների բազան՝ այն ուղարկելով հայաստանյան լրատվամիջոցներին։ Ասեմ, որ ավելի քան 256,000 հաճախորդի անձնական տվյալներ պարունակող այս բազան ուսումնասիրել եմ, այն իսկական է, ավելին՝ դրանում նաև առկա են կոնկրետ իմ տվյալները՝ անուն, ազգանուն, հասցե, հեռախոսահամար, անձնագրի սերիա․․․

Ամեն ինչից դատելով՝ սա կոնկրետ հաքերային հարձակում է Globbing-ի դեմ, և մեծ հաշվով իմ այս ստատուսը հաղորդում է հանցագործության մասին։ Նշեմ, որ այս մասին տեղեկացրել եմ նաև Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն / Armenian PDPA և այժմ փորձում եմ միջոցներ գտնել, հաքեր/ների հրապարակած ֆայլերը ինտերնետից հեռացնել տալու համար»։

  • Կիսվել: