ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գիտնականները գտել են կորոնավիրուսային 2 մուտացիա, որոնք հանդիպում են միայն էստոնացիների մոտ. ERR

Գիտնականները գտել են կորոնավիրուսային 2 մուտացիա, որոնք հանդիպում են միայն էստոնացիների մոտ. ERR

Էստոնացիները տառապում են «այլ» կորոնավիրուսից: Այսպիսի եզրակացության են եկել Տարտուի համալսարանի գիտնականները:

 Նրանք հայտնաբերել են չինական վիրուսի ութ մուտացիա, որոնց նմուշները ստացվել են տարվա սկզբին: Այդ մուտացիաներից վեցը հայտնաբերվել են եվրոպական այլ երկրներում վարակվածների մոտ: Եվ երկու մուտացիա հայտնաբերվել է միայն Էստոնիայի բնակիչների շրջանում, փոխանցում է  SHANTNEWS.am լրատվական կայքը:
 
Տարտուի համալսարանի բիոինֆորմատիկայի մասնագետ Աար Աբրոյը ERR ռադիոկայանի եթերում ասել է, որ մուտացիաների մեծ մասը պատկանում է, այսպես կոչված, իտալական խմբին:
 
Այժմ գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել վիրուսի ամբողջական գենոմը: Դա անելու համար նրանք ցանկանում են վարակված մարդկանց մեծ մասից անալիզ վերցնել: Համալսարանում հույս ունեն, որ նման լայնածավալ ուսումնասիրությունը կօգնի պարզել վարակի աղբյուրն այն դեպքերում, երբ չի սահմանվել, թե տարածաշրջան հիվանդությունը որտեղից է եկել:

  • Կիսվել: