Գիշերօթիկ ու մանկատուն է փակում, 18.000 դոլարի պարգևատրում ստանում. Պետրոսյան
ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը երբեք չի հաշվել ուրիշի հասույթը կամ եկամուտը՝ համարելով դա զզվելի զբաղմունք, սակայն իրեն հետաքրքիր է, թե ինչու է Զարուհի Բաթոյանը մի քանի ամսվա ընթացքում շուրջ 18.000 դոլարի պարգևատրում ստացել:
Այս մասին Պետրոսյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում: Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Երբեք...
Բայց արդար է՞...
Երբեք չեմ հաշվել ուրիշի հասույթը կամ եկամուտը: Զզվելի զբաղմունք է...
Բայց և չեմ կարող չհարցնել, թե զբաղեցրած պաշտոնում արձանագրած ո՞ր նվաճման կամ արդյունքի համար է մի քանի ամսվա ընթացքում շուրջ 18.000 դոլարի պարգևատրում ստացել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնին հայտնված տիկինը:
Գիշերօթիկ ու մանկատուն է փակում, հարյուրավոր մարդկանց դարձնում անգործ, կարիքավոր երեխսներին թողնում բախտի քմահաճույքին, իսկ ինքը պարգևատրվում: Ինչի՞ համար՝ ոչ ստանդարտ թեմաներով հարցազրույց տալու՞, թե՞ ենթակա հիմնարկները քանդելու և մարդկանց մի կտոր հացից զրկելու...
Բա դա արդար է՞...»։



