շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ղարիբջանյան համայնքով անցնող 2.5կմ երկարությամբ ավտոճանապարհը հիմնանորոգվում է

Ղարիբջանյան համայնքով անցնող 2.5կմ երկարությամբ ավտոճանապարհը հիմնանորոգվում է

Հիմնանորոգվում է Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ68+300 - կմ70+800 հատվածը, հայտնում են ՛՛Ճանապարհային դեպարտամենտ՛՛ ՊՈԱԿ-ից:

՛՛Շիրակի մարզի Ղարիբջանյան համայնքով անցնող 2.5կմ երկարությամբ այս հատվածը գտնվում էր անմխիթար վիճակում, ճանապարհային ծածկն ամբողջովին քայքայված էր, ինչը խնդիրներ էր ստեղծում երթևեկության համար։ Բացի այդ, ճանապարհի անմխիթար վիճակը թույլ չէր տալիս բնակիչներին իրացնել բերքը։ Հիմնանորոգումը կնպաստի, որպեսզի լուծվեն բերքի իրացման և սոցիալ-տնտեսական այլ հարցեր։

Հիմնանորոգման շրջանակներում նախատեսված են հողային աշխատանքներ, իջատեղերի, մուտքերի, կողնակների, մայթերի կառուցում, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, կամրջի նորոգում և այլն։

Կապալառուն է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։

Շինաշխատանքների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 595 մլն ՀՀ դրամ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: