ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գևորգ Կոստանյանը ուզում է վերադառնալ Հայաստան, նա դիմել է ՀՀ գլխավոր դատախազին

Գևորգ Կոստանյանը ուզում է վերադառնալ Հայաստան, նա դիմել է ՀՀ գլխավոր դատախազին

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ իր նկատմամբ հայտարարված հետախուզումը վերացնելու և Հայաստան անխոչընդոտ վերադառնալու համար: Այս մասին իր ֆեհսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։

«Ստեղծված իրավիճակում կոչ եմ անում դադարեցնել առերևույթ քաղաքական դրդապատճառներով բոլոր քրեական հետապնդումները և վերացնել հայտարարված հետախուզումները՝ տալով հնարավորություն Հայաստանից հեռացած մեր բոլոր հայրենակիցներին անխոչընդոտ վերադառնալ և ծառայել Հայաստանին և Արցախին»,- գրել է նա։

  • Կիսվել: