կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Գեւորգ Բաղդասարյանը եւ Պետրոս Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում են ներկայացրել

Գեւորգ Բաղդասարյանը եւ Պետրոս Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում են ներկայացրել

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը եւ Կոտայքի մարզի դատախազ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել։ Այս մասին  Infoport.am-ը տեղեկանում է իր աղբյուրներից։

Դիմում է ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանը։

  • Կիսվել: