Գետափի բնակիչը դադարեցնում է հացադուլը
Շիրակի մարզի Գետափ գյուղի բնակիչ Գոռ Մարտիրոսյանն արդեն գրեթե մեկ շաբաթ է՝ Գյումրիում իր բողոքի ձայնն է բարձացնում՝ նստացույց ու հացադուլ անելով:
Նա զբաղվում է անասնաբուծությամբ, սակայն արտակարգ դրության ընթացքում պահեստավորած անասնակերը վերջացել է, նորն էլ չի կարողացել գնել, ինչի պատճառով անասունները սատկլ են:
Այժմ գետափցին առողջական խնդիրներ ունի և դադարեցնում է հացադուլը՝ նշելով, որ իր մեկշաբաթյա հացադուլի ժամանակ որևէ կառույցից որ ոք չի եկել իր մոտ՝ լսելու բողոքի պատճառը:



