հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գերությունից վերադարձած զինծառայողների ցուցմունքները հրապարակելն անընդունելի է․ Չախոյան

Գերությունից վերադարձած զինծառայողների ցուցմունքները հրապարակելն անընդունելի է․ Չախոյան

Գերությունից վերադարձած զինծառայողների ցուցմունքները հրապարակելն անընդունելի է, անկախ նրանից թե ում պատճառով կամ ինչ հանգամանքներում են նրանք գերեվարվել, քանի հոգով են քանիսին հանձնվել, կռվել են, թե չեն կռվել, գոնե մի կրակոց արձակել են, թե ոչ։  Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը և հավելել․

<<Իզուր չէր օրեր առաջ վարչապետի այն հայտարարությունը, որ գերեվարման ամեն մի դեպք պետք է առանձին քննության առարկա դառնա։ Հրապարակված ցուցմունքները կան նաև իրավապահների մոտ և հարկ եղած դեպքում կարվեն համապատասխան հետևություններն ու քայլեր կձեռնարկվեն>>։

Նշենք, որ այսօր փաստաբան Վահան Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր Խծաբերդի հատվածում գերի ընկած զինվորականների ցուցմունքները, որոնցում նրանք խոստովանում էին, որ 62 հոգով` ամբողջովին զինված կամավոր գերի են հանձնվել տեղում հայտնված ադրբեջանական մինչև տաս հոգանոց ջոկատին և նրանց հորդորով հանձնել զենքերը:

  • Կիսվել: