երեքշաբթի, սեպտեմբեր 15
15 / 9 / 2026
Գերությունից վերադարձած և կալանավորված զինծառայողներին Առողջապահության նախարարությունից որևէ մեկը չի այցելել

Գերությունից վերադարձած և կալանավորված զինծառայողներին Առողջապահության նախարարությունից որևէ մեկը չի այցելել

Գերությունից վերադարձած և կալանավորված զինծառայողներին Ավանեսյանը կամ Առողջապահության նախարարությունից որևէ մեկը չի այցելել: Այսօր կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Առողջապահության նախարարը հայտնեց, որ այցելելու որոշակի նպատակ պետք է լինի:

«Եթե անհրաժեշտությունի լինի որևէ մասնագետի կամ որևէ բժշկական օգնության՝ միանշանակ դա կտրամադրվի թե՛ կոնկրետ կալանավայրում, և թե՛ մեր բժշկական մասնագիտացված կենտրոններում՝ ինչպես բոլոր կալանավորների համար»,- ընդգծեց Անահիտ Ավանեսյանը:

  • Կիսվել: