ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գերիների հարազատները բողոքը ճիշտ հասցեատիրոջը՝ ՌԴ դեսպանատանն են ուղղել․ Սեֆիլյան

Գերիների հարազատները բողոքը ճիշտ հասցեատիրոջը՝ ՌԴ դեսպանատանն են ուղղել․ Սեֆիլյան

Ազգային ժողովրդավարական բևեռի անդամ Ժիրայր Սեֆիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 
 
"Ողջունում եմ Բաքվում գտնվող ռազմագերիների հարազատների վերջին երկու օրերի բողոքի գործողությունները, որոնք տեղի են ունենում Գյումրիում՝ ՌԴ հյուպատոսության և Երևանում՝ ՌԴ դեսպանատան դիմաց:
 
Պահանջը ճիշտ հասցեատիրոջն է ուղղված:
Ռուսական կողմը պարտավոր է հարցին շուտափույթ լուծում տալ՝ կատարելով իր պարտավորությունները:
 
Վստահ եմ՝ նման վճռականությամբ իրենց պայքարը շարունակելու դեպքում մեր նվիրյալ հայորդիների ծնողները կարճ ժամանակում արդյունքի կհասնեն:
Մեր քաղաքական ուժը անհրաժեշտության դեպքում պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել":

  • Կիսվել: