չորեքշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2022
Գեներալ Սեյրան Սարոյանին կհուղարկեն իր ծննդավայրում` Հայկաշենում

Գեներալ Սեյրան Սարոյանին կհուղարկեն իր ծննդավայրում` Հայկաշենում

Երկարատև հիվանդությունից հետո նախօրեին մահացած գեներալ Սեյրան Սարոյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 14-ին։

Գեներալի հոգեհանգիստը լինելու է Էջմիածին քաղաքի Մաշտոցի 83 հասցեից, ժամը 14։00-ից 18։00-ն։ 

Հուղարկավորությունը տեղի է ունենալու օգոստոսի 15-ին, գեներալի ծննդավայրում՝ Հայկաշեն գյուղում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մահացել է գեներալ, ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան (Սեդրակ) Սարոյանը։

  • Կիսվել: