ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գեղարքունիքում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 11 նոր դեպք, 5 առողջացած. մարզպետ

Գեղարքունիքում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 11 նոր դեպք, 5 առողջացած. մարզպետ

 Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության11 նոր դեպք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է մարզպետ Գնել Սանոսյանը։

«Մայիսի 23-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 334 դեպք, որոնցից 135-ն` առողջացած:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 11 նոր դեպք, 5 առողջացած:

Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Զոլաքար, Գեղամասար, Գանձակ, Չկալովկա, Աստղաձոր, Արծվանիստ, Ներքին Գետաշեն եւ Ձորագյուղ համայնքներում»,-նշել է նա:

  • Կիսվել: