ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գեղարքունիքում այս տարվա հունվարի ծնունդներն ավելացել են

Գեղարքունիքում այս տարվա հունվարի ծնունդներն ավելացել են

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի հունվար ամսին ծնվել է 173 երեխա՝ 92 տղա, 81 աղջիկ։

Ինչպես տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, նախորդ տարվա հունվար ամսին գրանցված ծնունդների համեմատ այս տարի մարզի բուժհաստատւթյուններում ծնված երեխաների թիվն ավելին է եղել 40-ով։ 106 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 33 երեխա՝ Գավառի , 17 երեխա՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 11 երեխա՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 6 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

  • Կիսվել: