երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Գեղարքունիքի Տորֆավան գյուղի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» և «VAZ» ավտոմեքենաները․ կա զոհ

Գեղարքունիքի Տորֆավան գյուղի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» և «VAZ» ավտոմեքենաները․ կա զոհ

Սեպտեմբերի 8-ին, ժամը 16։02-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տորֆավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վարդենիս-Տորֆավան ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Խ․, ծնված 1949 թ․) և «VAZ» (վարորդ՝ Ռ․ Զ․, ծնված 1957 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ Ռ. Զ․-ն տեղում մահացել է:

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Խ․-ն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և տեղափոխվել բժշկական կենտրոն:

«Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ռ. Զ․-ի դին և մոտեցրել շտապօգնության մեքենային, հոսանքազրկել ավտոմեքենաներն ու փակել գազի բալոնների փականները»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: