Գեղարքունիքի Մեծ Մասրիկ գյուղի համանուն գետից դուրս են բերվել հոր և որդու մարմինները
Այսօր՝ մայիսի 21-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղի համանուն գետում խեղդված քաղաքացիներ կան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսես Գրիգորյանի և Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկաության գլխավոր վարչության Վարդենիսի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Փրկարարներն ու մեծ թվով գյուղացիներ որոնողական աշխատանքների արդյուքում ջրից դուրս են բերել 2 քաղաքացու մարմինները, որից հետո դեպքի մասին ոստիկանության Վարդենիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, ոտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետի, Վարդենիսի քննչական բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: մասրիկԴեպքի փաստով Վարդենիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գետից դուրս բերվածները մահացածներն են Գեղարքունիքի մարզի բնակիչ 58-ամյա Արթուր Առաքելյանը և 23-ամյա Սարո Առաքելյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջիններս հայր ու որդի էին, ովքեր նշված գետի ափամերձ հատվածում ձկնորսությամբ են զբաղվել: