կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզում ԼՂ-ից բռնի տեղահանված ևս մեկ ընտանիքում երեխա է ծնվել

Գեղարքունիքի մարզում ԼՂ-ից բռնի տեղահանված ևս մեկ ընտանիքում երեխա է ծնվել

Գեղարքունիքի մարզում՝ Մարտունու ծննդատանը,  լույս աշխարհ է եկել ԼՂ-ից բռնի տեղահանված  ևս մեկ ընտանիքի առաջնեկը՝ 4050 գրամ քաշով, 51 սանտիմետր հասակով։ Աղջիկ երեխային անվանակոչել են Էմիլի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Մարտունու ծննդատուն» ՓԲԸ տնօրեն Արթուր Հովհաննիսյանը, փոքրիկ Էմիլին ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ուսալար գյուղից 2023 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ գյուղում ապաստանած Սարգիս  և Մարիամ  Սարգսյանների ընտանիքում։ Էմիլին այս ամուսնական զույգի  առաջին զավակն է։ Ուսալարում մի հարկի տակ Սարգսյանները բնակվել են ինը հոգով՝ ծննդկանի ամուսինը, ամուսնու ծնողները, եղբայրը, կինը և նրանց երեք զավակները, ովքեր նույն կազմով էլ բռնի տեղահանվել ու ապաստան են գտել Մարտունի համայնքի  Ձորագյուղում՝ հյուրընկալող ընտանիքում։ Էմիլին դարձել է Սարգսյան ընտանիքի տասներորդ անդամը։

  • Կիսվել: