երկուշաբթի, մայիս 27
27 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզում հաշվառվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 999 դպրոցական

Գեղարքունիքի մարզում հաշվառվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 999 դպրոցական

2023 թվականի հոկտեմբերի 11-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 999 դպրոցահասակ, 562 նախադպրոցական տարիքի երեխաներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, 562 նախադպրոցական տարիքի  երեխաներից 42-ն արդեն հաճախում են մանկապարտեզներ։ Բռնի տեղահանված  դպրոցահասակ 999 երեխաներից 450-ն արդեն հաճախում են մարզային եւ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող կրթական հաստատություններ։

Գեղարքունիքի մարզում հաստատված բռնի տեղահանված  մանկավարժների քանակը 88 է, որոնցից 19-ը հաշվառված են Գավառ, 30-ը՝ Սևան, 7-ը՝ Մարտունի, 22-ը՝ Վարդենիս, 10-ը՝ Ճամբարակ համայնքներում։ Այս պահի դրությամբ Վարդաձորի միջնակարգ դպրոցում աշխատանքի է ընդունվել անգլերենի ուսուցիչ Արևիկ Սարգսյանը։ Աշխատանքներ են տարվում  մյուս մանկավարժներին ևս մասնագիտական աշխատանքով ապահովելու ուղղությամբ։      

  • Կիսվել: