ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզում. բախվել են Volkswagen-ն ու ВАЗ 21012-ը. 5 վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները

Գեղարքունիքի մարզում. բախվել են Volkswagen-ն ու ВАЗ 21012-ը. 5 վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են Volkswagen Golf և ВАЗ 21012 ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հաևանությամբ գործող «Մաքս» բենզալցակայանի աշխատակիցները և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Փրկարարները վիրավորներին շտապօգնության ավտոմեքենաներին մոտեցնելուց հետո հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

  • Կիսվել: