շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզում բախվել են Opel Vectra-ն և Ֆրանսիայի քաղաքացու Nissan Patrol-ը. ՊՆ ծառայողը տեղափոխվել է հիվանդանոց

Գեղարքունիքի մարզում բախվել են Opel Vectra-ն և Ֆրանսիայի քաղաքացու Nissan Patrol-ը. ՊՆ ծառայողը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հուլիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:   Ժամը 15:40-ի սահմաններում, Ծովագյուղ-Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհի 20 կմ հատվածում, բախվել են Nissan Patrol և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն:   Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն վթարի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճամբարակի թիվ 35 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:  

Օպերատիվ է գործել նաև Ճամբարակի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:   Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Opel-ի գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:   Oպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:  

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ տեսուչներ Մհեր Քոչարյանն ու Մելս Հակոբյանը:   Վթարի մասին  1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռազմիկ Բոշյանի գլխավորությամբ:   Վթարի փաստով Ռ. Բոշյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:   Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:  

Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ Nissan-ի վարորդը Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի է: 

  • Կիսվել: