կիրակի, հունիս 23
23 / 6 / 2024
Գեղարքունիքի մարզում ավտոմեքենան, կոտրելով կամրջի երկաթե ճաղավանդակները, հայտնվել է Հրազդան գետում. ջրասուզակը դուրս է բերել կնոջ և աղջիկ երեխայի մարմին. վարորդին փնտրում են

Գեղարքունիքի մարզում ավտոմեքենան, կոտրելով կամրջի երկաթե ճաղավանդակները, հայտնվել է Հրազդան գետում. ջրասուզակը դուրս է բերել կնոջ և աղջիկ երեխայի մարմին. վարորդին փնտրում են

Այսօր՝ հունիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ դեռևս անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է կամրջի երկաթբետոնե հատվածին, կոտրել երկաթե ճաղավանդակները և ընկել Հրազդան գետը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և Սևանի հատոկ ջրափրկարարական ջոկատի փրկարարները:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկնեը՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտաիկի ծառայության ավագ տեսուչներ Բակուր Սարիբեկյանի, Հրաչյա Գևորգայնի գլխավորությամբ:  

Ժամանել են նաև ոստիակկնության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, և ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու  բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը:

Ջրասուզակը գետից դուրս բերեց աղջիկ երեխայի և մոտ 35-40 տարեկան կնոջ դի:

Այս պահին ջրասուզակները որոնողական աշխատանքները շարունակում են:

Դեպքի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, ոտեղից ժամանել է քննչական խումբը՝բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի, օրվա պաստախանատու հերթապահ ավագ քննիչի գլխավորությամբ:  

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի մակնիշը, վարորդի և մահացածների ինքնությունը, որոնում են վարորդին:

  • Կիսվել: