կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզում՝ Աղթամար արձանի հարևանությամբ, հրդեհ է բռնկվել Mercedes-ում․ երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է

Գեղարքունիքի մարզում՝ Աղթամար արձանի հարևանությամբ, հրդեհ է բռնկվել Mercedes-ում․ երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է

Այսօր՝ հունիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին, Սևանի վարչական տարածքում, Ախթամար արձանի հարևանությամբ Mercedes մակնիշի ավտոմեքենա է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, նույն գումարտակի ծառայության տեսուչ Հրաչյա Գևորգյանի և վաշտի հրամանատար Խաչիկ Կարապետյանի գլխավորությամբ։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջներն աշխատեն։

Դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով՝ Ոստիկանության Սևանի բաժնում նյութեր են նախապատրաստվում, պարզվում է սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

 

  • Կիսվել: