չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզում 28–ամյա տրակտորիստը տրակտորով կողաշրջվել է. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Գեղարքունիքի մարզում 28–ամյա տրակտորիստը տրակտորով կողաշրջվել է. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 11:40-ի սահմաններում Վարսեր գյուղի բնակիչ, 28-ամյա Վիգեն Մ.-ն Սևան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում իր վարած «ՅՄԶ» մակնիշի տրակտորով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով տրակտորիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

  • Կիսվել: