չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզում 24-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է էլեկտրասյունը. կան վիրավորներ

Գեղարքունիքի մարզում 24-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է էլեկտրասյունը. կան վիրավորներ

Մայիսի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22;30-ի սահմաններում Ծակքար գյուղի բնակիչ, 24-ամյա Ժուլվեր Հակոբյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 59 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, կոտրել այն և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորները՝ վարորդի համագյուղացիներ, 21-ամյա Կարեն Հակոբյանն ու 22-ամյա Կարեն Եղոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: