հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզում 07-ը հարվածել է ճանապարհին հայտնված կովին. ուղևորը վիրավոր է

Գեղարքունիքի մարզում 07-ը հարվածել է ճանապարհին հայտնված կովին. ուղևորը վիրավոր է

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 18:50-ի սահմաններում, Վարդենիս-Շորժա-Ծովագյուղ ավտոճանապարհի 53 կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ, 42-ամյա Էդգար Հ.-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով հարվածել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 53-ամյա Գագիկ Ղ.-ին պատկանող խոշոր եղջերավոր անասունին: 

Shamshyan-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով Էդգար Հ.-ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 40-ամյա Անգին Բ.-մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակի ամբուլատոր կենտրոն»:

Վթարի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով խոշոր եղջերավոր անասունը՝ «Զազո» կովը, ստացել է միայն վնասվածքներ:

  • Կիսվել: