չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզպետը մի խումբ բուժաշխատողների խրախուսել է շնորհակալագրերով

Գեղարքունիքի մարզպետը մի խումբ բուժաշխատողների խրախուսել է շնորհակալագրերով

Հունիսի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մի խումբ բուժաշխատողների խրախուսել է շնորհակալագրերով: Այս մասին հայտնում են մարզպետարանից:

«Առողջապահության ոլորտում միշտ էլ աշխատանքն ու անելիքները շատ են, և պատասխանատվությունն անչափ բարձր պետք է լինի։ Այս ոլորտում, հատկապես, անելիքներն ավելացան՝ կապված համավարակի դեմ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների և Արցախյան պատերազմից հետո վիրավոր զինծառայողներին բուժման և աջակցության ցուցաբերելու հետ։

Հարգելի բուժախատողներ, ամուր եղեք և ձեր մասնագիտական կարողություններով աջակցեք մեր հայրենիքին, որի համար մեր քաջ տղաներն իրենց կյանքն են տվել կամ վիրավորվել։ Պատմական այս ծանր փուլում մենք պետք է ջանք չխնայենք՝ յուրաքանչյուրս մեր ոլորտում լավ աշխատելու, սրտացավ մոտեցում ցուցաբերելու և հաղթահարելու մեր երկրի առջև ծառացած դժվարությունները։ Բոլորդ արժանի եք ուշադրության, իսկ մենք պարտավոր ենք գնահատել ձեր աշխատանքը»,- նշել է մարզպետ Գնել Սանոսյանը։

Հանդիպման մասնակից բուժաշխատողներն իրենց շնորհակալական խոսքերն են հղել մարզի ղեկավարին՝ ցուցաբերած ուշադրության համար։

 

  • Կիսվել: