ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզպետը «Մարտական ծառայություն» պարգևներ է հանձնել  պատերազմի մասնակիցներին

Գեղարքունիքի մարզպետը «Մարտական ծառայություն» պարգևներ է հանձնել պատերազմի մասնակիցներին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է Ծովինար համայնք, որտեղ Արցախի նախագահի հրամանագրով «Մարտական ծառայություն» մեդալներ է հանձնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար պարգևատրված Սիմոն Ավետիսի Մելքոնյանին և Արգիշտի Ալֆենդրի Օհանյանին:

Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախկին զինծառայողներին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած արիության և խիզախության համար: Մարզպետն իր երախտագիտությունն է հայտնել նաև պարգևի արժանացած զինծառայողների ծնողներին՝ նման հայրենասեր զավակներ դաստիարակելու համար։

Նույն համայնքում Գեղարքունիքի մարզպետն այցելել է և Ռոբերտ Սարգսի Աբրահամյանին հետմահու շնորհված «Մարտական ծառայություն» մեդալը հանձնել է նրա ծնողներին: Կարեն Սարգսյանը հիշատակի և երախտագիտության խոսքեր է հնչեցրել հերոսացած Ռոբերտ Աբրահամյանի հասցեին, խոսել նրա մարտական գործողությունների, ցուցաբերած արիության մասին՝ նշելով, որ նման տղաների անձնուրացության շնորհիվ է, որ այսօր մենք ունենք 30-ամյա անկախ Հայաստանի Հանրապետություն:

Գեղարքունիքի մարզպետը միաժամանակ պատրաստակամություն է հայտնել  անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների շրջանակում աջակցել անմահացած զինծառայողների ընտանիքներին:

  • Կիսվել: