չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզպետը դրամական պարգև  է հատկացրել  100 տարին բոլորած 7 տարեցների

Գեղարքունիքի մարզպետը դրամական պարգև է հատկացրել 100 տարին բոլորած 7 տարեցների

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ դրամական պարգև է հատկացրել կյանքի մեկ դարի շեմն անցած 7 տարեցների։

Դրամական պարգևի են արժանացել Գավառ համայնքի բնակիչներ Մեխակ Ավետիսյանը, Մարիամ Զոհրաբյանը, Թամարա Մադոյանը, Թագուշ Իսպիրյանը, Մարտունի համայնքի բնակիչներ Ռոզա Գասպարյանը եւ Ֆենիկ Փաշոյանը, Վարդենիս համայնքի բնակիչ Արաքսիա Սարդարյանը։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները, անձամբ այցելելով պարգևատրման արժանացածներին, մարզպետ Կարեն Սարգսյանի անունից Տարեցների միջազգային օրվա առթիվ շնորհավորել են նրանց, մաղթել քաջ առողջություն, անհոգ կյանք ու հանձնել նախատեսված պարգևները։

  • Կիսվել: