երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքի հանրային լողափում ևս սահմանվել է հերթապահություն

Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքի հանրային լողափում ևս սահմանվել է հերթապահություն

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հրամանով ս․թ․ հուլիսի 10-ից Գեղարքունիքի մարզի Շողակաթ (Շորժա) համայնքի հանրային լողափում ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրափրկարարներն իրականացնում են շուրջօրյա հերթապահություն։

Հանգստացողների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ հերթապահություն իրականացնող անձնակազմն իրականացնում է 24-ժամյա հսկողություն ոչ միայն ջրում, այլև՝ ափամերձ տարածքներում։

Անձնակազմը համալրված է աշխատանքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ջրափրկարարական տեխնիկայով, միջոցներով և հանդերձանքով։ Լողափը կահավորված է զգուշացնող նշաններով։

Փրկարարների կողմից պարբերաբար իրականացվում են իրազեկման աշխատանքներ՝ անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ։

 

  • Կիսվել: