շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզի ոստիկաններն իրականացրել են «Դուք դրախտում տեղ չունեք» օպերացիա․ այն ղեկավարել է Սևանի ոստիկանապետ «Շերլոկ Հոլմսը»

Գեղարքունիքի մարզի ոստիկաններն իրականացրել են «Դուք դրախտում տեղ չունեք» օպերացիա․ այն ղեկավարել է Սևանի ոստիկանապետ «Շերլոկ Հոլմսը»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Մկրտչյանի), ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները ՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի և ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները ( բաժնի պետ Սասուն Հարությունյանի), համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի Դավթաշենի բաժանմունքի ծառայողների հետ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Սևանի բաժի են բերման ենթարկել Երևանի բնակիչներ, 31-ամյա Վարդան Խաչատրյանին և 40-ամյա Արմեն Աղասարյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին է ահազանգել Տավուշի մարզի բնակիչ, 55-ամյա Գնել Հարությունյանը և հայտնել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող սննդի օբյեկտներից մեկի մոտ կայանված, իր կողմից վարած շտապօգնության ավտոմեքենայի առջևի ձախ դռան շարժական ապակին կոտրել են և առջևի աջ նստատեղի վրայից գողացել են իր անձնական պայուսակը:

Նշված վայր են մեկնել մարզի ոստիկանապետն ու Սևանի ոստիկանապետը:

Պարզվել է, որ գողացված պայուսակում եղել են անձնագիր, նույնականացման քարտ, Արդշինբանկ ՓԲԸ-ի կողմից տրված պլաստիկ քարտ և այլ անձնան իրեր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: